Մարդու Թոքերը

1415-15Մարդու թոքերը գտնվում են կրծքի խոռոչում,  խոշոր անոթներից և միջնորմի օրգաններից աջ ու ձախ` պարփակված կրծքամզային պարկերի մեջ։ Թոքերի հիմնական ֆունկցիան գազափոխանակությունն է։ Թոքերի միջոցով օրգանիզմը ստանում է թթվածին, իսկ արյունը մաքրվում է ածխաթթու գազից: Գազափոխանակությունից բացի, թոքերը կատարում են նաև արտաթորման գործառույթ՝արտաշնչման փուլում արտազատում են ջրի գոլորշիներ և նյութափոխանակության այլ արգասիքներ։ Թոքերը մասնակցում են մարմնի հաստատուն ջերմաստիճանի պահպանմանը: Թոքերը կիսակոնաձև են, գագաթով՝ ուղղված դեպի վեր և ունեն 3 մակերևույթ.Image_811

Առաջինը կողերին հպվող ուռուցիկ մակերևույթն է:

Երկրորդը ստորին գոգն է:

Իսկ երորդը միջային մակերևույթն է, որի վրա կա ռոմբաձև կամ օվալաձև մի փոս՝ թոքի դրունքը, որով անցնում են թոքի արմատը կազմող գլխավոր բրոնխը:

Աջ թոքն ավելի լայն է ու կարճ և 2 ակոսներով բաժանվում է վերին, միջին ու ստորին, իսկ ձախը՝ 1 ակոսով՝ վերին և ստորին բլթերի։ Գլխավոր բրոնխը թոքի դրունքում բաժանվում է բլթային բրոնխների, որոնք, թոքանյութի մեջ ծառանման ճյուղավորվելով:

 

Մեկ կարծիք «Մարդու Թոքերը»-ի վերաբերյալ

  1. Ծանուցում՝ «Առողջ ապրելակերպ, առողջ սնունդ» նախագիծ | Ազնիվ Հովհաննիսյան

Թողնել մեկնաբանություն